• Վերջին թարմացում
  • 2025թ. օգոստոսի 5

Օգտագործման պայմաններ

1․ Ընդհանուր դրույթներ

Սույն պայմանները կարգավորում են Gift Code հարթակի (այսուհետ՝ «Հարթակ») օգտագործման կանոնները։ Gift Code-ը տրամադրում է գործիք՝ QR կոդի միջոցով մաղթանքներ, նվերներ և հաղորդագրություններ ստեղծելու և կիսվելու նպատակով։ Կայքը մուտք գործելով կամ ծառայությունները օգտագործելով՝ Դուք համաձայնվում եք սույն պայմաններին։

2․ Ծառայության Օգտագործման Պայմաններ

  • Դուք պարտավորվում եք չօգտագործել հարթակը ապօրինի նպատակներով։

  • Դուք պատասխանատու եք ձեր կողմից ներմուծված բովանդակության համար։

  • Gift Code-ը իրավունք ունի հեռացնելու բովանդակություն, որը հակասում է մեր արժեքներին կամ օրենքներին։

  • Դուք չեք կարող օգտագործել հարթակը՝ վիրավորական, պոռնոգրաֆիկ կամ վնասակար բովանդակություն տարածելու համար։

Վճարումներ և վերադարձի քաղաքականություն

  • Gift Code-ում որոշ ձևանմուշներ և ֆունկցիաներ կարող են լինել վճարովի։

  • Վճարումը կատարվում է հարթակում առաջարկվող եղանակներով՝ երրորդ կողմի վճարային համակարգերի միջոցով։

  • Եթե Քարտապանի Քարտի արժույթը չի համապատասխանում գործարքի արժույթի հետ, փոխարկումը իրականացվում է համաձայն համապատասխան վճարահաշվարկային համակարգի և Քարտը թողարկող Բանկի կողմից սահմանված կանոնների

  • Կայքի միջոցով գնված ցանկացած ապրանք ենթակա է վերադարձի՝ պատվերը ստանալուց 14 օրվա ընթացքում:

  • Վերադարձվող ապրանքը չպետք է լինի օգտագործված: Հակառակ դեպքում ապրանքը կդիտվի վերադարձի ոչ ենթակա և, ոչ՛ կվերադարձվի, ոչ՛ էլ կփոխանակվի: Նմանատիպ դեպքերում խնդրում ենք կապվել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ՝ հարցին առավել մանրամասն ծանոթանալու համար:

  • Վերադարձ կամ փոխանակում կատարելիս հաճախորդը կից պետք է ներկայացնի գնման կտրոնը:

  • Տեխնիկական խնդիրների դեպքում Դուք կարող եք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ՝ [email protected] էլ․ հասցեով՝ մինչև գնման պահից 48 ժամվա ընթացքում։

4․ Գաղտնիության քաղաքականություն

  • Մենք չենք հավաքում անձնական տվյալներ՝ առանց Ձեր համաձայնության։

  • QR կոդի բովանդակությունը պահվում է անվտանգ և չի տարածվում երրորդ անձանց։

  • Դուք կարող եք ընտրել գաղտնիության մակարդակ՝ “Բաց”, “Միայն հղումով” կամ “Գաղտնաբառով պաշտպանված”։

  • Վճարում իրականացնելիս մենք չենք պահում Ձեր վճարային տվյալները։

  • Բոլոր գործարքներն իրականացվում են բացառապես 3D Secure համակարգի միջոցով: Գործարք կատարող քարտապանի քարտի տվյալները պաշտպանված են:

5․ Իրավական Պայմաններ

  • Gift Code-ը ապահովում է ծառայությունների մատուցումը «ինչպես կա» սկզբունքով՝ առանց լրացուցիչ երաշխիքների։

  • Հարթակը պատասխանատվություն չի կրում QR-ի օգտագործման արդյունքում առաջացած որևէ վնասի կամ կորուստի համար։

  • Gift Code-ը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել սույն պայմանները։ Նոր տարբերակը հասանելի կլինի կայքում՝ առանց անհատական ծանուցման։

6․ Հետադարձ Կապ

Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ ցանկացած հարցի, բողոքի կամ առաջարկի դեպքում․

Սեղմելով «Ստեղծել» կամ «Ուղարկել» կոճակները, Դուք հաստատում եք, որ կարդացել և համաձայնել եք սույն Օգտագործման Պայմաններին։